Քննադատությունից հետո Բրեդ Փիթն աջակցել է Անա դե Արմասին

11:12   5 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը, որը Մերիլին Մոնրոյի մասին պատմող «Շիկահեր» ֆիլմի պրոդյուսերներից է, պաշտպանել է Անա դե Արմասին, ով ֆիլմում մարմնավորում է գլխավոր դերը։ Այս մասին հաղորդում է Screenrant-ը։

Մոնրոյի մասին ֆիլմի թրեյլերի թողարկումից հետո օգտատերերը քննադատել են Արմասին նրա կուբայական առոգանության եւ 50-ականների կուլտային դերասանուհու հետ խոսքի տոնային տարբերության պատճառով։ Փիթը, որը հանդես է գալիս որպես կինոնկարի պրոդյուսերներից մեկը, ասել է, որ Անան կարողացել է կատարել դերը, ինչի շնորհիվ նրանք կարողացել են ավարտին հասցնել տասը տարիների ընթացքում մշակված նախագիծը։

«Նա ֆենոմենալ է այս ֆիլմում: Սա բարդ դեր է։ Ստեղծելու համար պահանջվել է տասը տարի։ Միայն Անային գտնելուց հետո կարողացանք նախագիծը հասցնել ավարտին»»,- հայտնել է Փիթը։



© NEWS.am STYLE