Հրապարակվել է «Ջոկեր 2»-ի առաջին թիզերը

12:12   5 օգոստոսի, 2022

Համացանցում թողարկվել է «Joker: Folie a Deux» ֆիլմի թրեյլերը: Տեսանյութի հայտարարությունն Instagram-ում հրապարակել են Լեդի Գագան եւ ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը։

Տեսանյութում թվարկված են Խոակին Ֆենիքսի, որը կվերադառնա Ջոկերի դերին, եւ Լեդի Գագայի անունները, ինչպես նաեւ նախատեսված թողարկման ամսաթիվը՝ 2024 թվականի հոկտեմբերի 4։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ սյուժեի մեծ մասը տեղի կունենա «Արկհեմ» հիվանդանոցում։ Ըստ ասեկոսեների՝ ֆիլմը մյուզիքլ ժանրում է։



© NEWS.am STYLE