Քեւին Սփեյսին ավելի քան 30 միլիոն դոլար կվճարի «Թղթե տան» ստեղծողներին

15:03   5 օգոստոսի, 2022

Լոս Անջելեսի Գերագույն դատարանը մերժել է ամերիկացի դերասան Քեւին Սփեյսիի բողոքն ընդդեմ որոշման, ըստ որի դերասանը պետք է 31 միլիոն դոլար վճարի «Թղթե տուն» ֆիլմի ստեղծողներին։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։

Ավելի քան 30 տղամարդ խոստովանել է, որ դերասանն իրենց հանդեպ ոտնձգություններ է կատարել։ Այս մասին առաջինը հայտարարել է Էնթոնի Ռեփը։ MRC կինոստուդիայի տվյալներով՝ սեռական սկանդալի պատճառով նախագծի թիմը նախ ստիպված է եղել ժամանակավորապես դադարեցնել վեցերորդ սեզոնի նկարահանումները, այնուհետ վերաշարադրել սցենարը եւ կրճատել էպիզոդների թիվը՝ 13-ից 8-ի։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերին դատարանը վճռեց, որ Քեւին Սփեյսին պետք է միլիոնավոր դոլարների փոխհատուցում վճարի պրոդյուսերներին, սակայն դերասանը փորձել է վիճարկել դատավճիռը։



© NEWS.am STYLE