Վլադիմիր Մաշկովի դուստրը կոշտ դիմել է հորը

16:12   5 օգոստոսի, 2022

Ռուս դերասանուհի Մարիա Մաշկովան՝ դերասան Վլադիմիր Մաշկովի դուստրը, մի քանի տարի է՝ ամուսնու եւ երեխաների հետ ապրում է Ամերիկայում։ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց ի վեր արտիստուհին իր միկրոբլոգում պարբերաբար հրապարակում է աղմկահարույց գրառումներ, որոնցում արտահայտում է իր կտրուկ կարծիքը։ Հայտնի դերասանուհին նոր գրառում է նվիրել իր հայրենասեր ազգականին, որում հասկացրել է, որ մայրաքաղաքի Օլեգ Տաբակովի անվան թատրոնի գեղարվեստական ​​ղեկավարի դիրքորոշումն իրեն ամենեւին էլ հարազատ չէ։

«Գնացեք գրողի ծոցը։ Մենք կհաղթենք։ Սերը միշտ հաղթում է», - Тeleprogramma.pro-ն մեջբերում է դերասանուհու խոսքերը։

Արտիստուհու բաժանորդներից շատերը չեն աջակցել նրան՝ հիշեցնելով, որ Մաշկովան կինոարտադրության մեջ իր կարիերայի համար պարտական է հայտնի հորը։

Լուսանկարը՝ kleo.ru

 

 

 



© NEWS.am STYLE