Քայլի Ջեններին մեղադրել են կոսմետիկայի արտադրության մեջ սանիտարական նորմերը խախտելու մեջ

17:12   5 օգոստոսի, 2022

Համացանցի օգտատերերն ապստամբել են այն բանից հետո, երբ աստղը լուսանկարներ է հրապարակել լաբորատորիայից, որտեղ նրանք աշխատում են Kylie Cosmetics ապրանքանիշի արտադրանքի վրա։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Երկրպագուները դժգոհել են, որ Ջենների մազերը կարող են ներթափանցել արտադրանքի մեջ եւ խաթարել տեխնոլոգիական գործընթացը։ Նաեւ լուսանկարում բլոգերը ձեռնոցներ եւ պաշտպանիչ դիմակ չի կրել։

Երկրպագուները խոստովանել են, որ լաբորատորիայի նկարներից հետո այլեւս չեն ցանկանում կոսմետիկա գնել Քայլի Ջեններից։ Բլոգերին պաշտպանել են հետեւորդներին ոմանք։ Նրանք նշել են, որ, ամենայն հավանականությամբ, Քայլին միայն լաբորատորիայում ֆոտոսեսիա է արել եւ չի մասնակցել արտադրանքի ստեղծմանը։

 «Կոսմետիկա արտադրողների (եւ նրանց լաբորատորիաների) հետ աշխատելը իմ մասնագիտության մի մասն է: Ես շատ կարճ մազեր ունեմ եւ երբեք ինձ թույլ չեն տվել լաբորատորիա մտնել առանց վարսերի համար նախատսված ցանցի եւ ձեռնոցների»,- ասել է գեղեցկության փորձագետ Քեւին Ջեյմս Բենեթը։

Աղբյուրը՝ Buro24/7



© NEWS.am STYLE