Սարդերի նոր տեսակն անվանվել է բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուիի պատվին

18:11   5 օգոստոսի, 2022

Գերմանացի արախնոլոգ Պիտեր Եգերը սարդերի նոր տեսակն անվանել է բրիտանացի երգիչ Դեւիդ Բոուիի անունով: Այս մասին հայտնում է Phys.org-ը։

Կազմակերպության տվյալներով՝ միջատների 54 նոր տեսակները, որոնք հայտնաբերվել են Ասիայում, այժմ կոչվում են Բոուի։ Արախնոլոգի խոսքով՝ ինքը նման որոշում է կայացրել, որպեսզի ավելի շատ ուշադրություն հրավիրի սարդերին պաշտպանելու անհրաժեշտության վրա։

«Բոուիի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ ես ուզում էի հարգել այս անզուգական արտիստի հիշատակը, ով շատ շուտ հեռացավ մեզնից, բայց ինձ համար ամենակարեւորն այստեղ պահպանման գաղափարն է. մենք պաշտպանում ենք միայն այն, ինչ գիտենք եւ գրավիչ անունը շատ ավելին է: Ամենայն հավանականությամբ, այն ավելի հաճախ կհիշվի », - պատմել է Յագերը:



© NEWS.am STYLE