Թրամփին աջակցելու պատճառով․ Ջոն Լեջենդը դադարեցրել է շփումը Քանյե Ուեսթի հետ

20:12   5 օգոստոսի, 2022

Ջոն Լեջենդն այլեւս ընկերություն չի անում Քանյե Ուեսթի հետ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու պատճառով։ Այս մասին գրում է New York Post-ը։

Բացի այդ, Ջոն Լեջենդը պատմել է, որ ինքը «հրապարակայնորեն չի համաձայնել» Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու Ուեսթի ցանկության հետ։ Սա էր պատճառը, որ նա ու ռեփերը չկարողացան ընկերներ մնալ։

«Նա վրդովված էր, որ ես չպաշտպանեցի իր թեկնածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում, հասկանալի պատճառներով: Կարծում եմ՝ մեզ համար չափազանց դժվար է դարձել ընկերություն անելը»,- ասել է նա։

2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Լեգենդը կողմ էր նախագահ Ջո Բայդենին եւ փոխնախագահ Կամալա Հարիսին։ Ջոնը հավելել է, որ ինքը չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում։



© NEWS.am STYLE