«Քո կյանքը հենց այս պահն է»․ Իրինա Թովմասյան

23:41   5 օգոստոսի, 2022

«Միսս Արմենիա 2011» Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում  ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։

297157686_388237376572759_5389032423060895390_n.jpg (193 KB)

Իր ինստագրամյան էջում հրապարակված կադրն արվել է նավի վրա։ Երիտասարդ մայրիկը կրում է հետաքրքիր նախշերով զգեստ։ Նա արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ «Կյանքդ հենց այս պահն է», - հրապարակումը մեկնաբանել է Իրինան։

Իրինա Թովմասյան

Օրերս հրապարակված կադրերում Իրինան պատկերված էր ամուսնու հետ․ զույգը կադրում ջերմ գրկախառված էր։ «Hacienda Na Xamena-ն, իսկապես, ամենահեքիաթային վայրն է, որը մենք երբևէ այցելել էինք: Ֆանտաստիկ մի վայր, որը գտնվում է Իբիցա կղզու անհավանական վայրում: Մեկուսացված լինելով քաղաքակրթությունից՝ այն ունի գերազանց հարմարություններ, ամեն օր կարող ես ականատես լինել եւ վայելել անմոռանալի մայրամուտներ»,- մեկնաբանությունների հատվածում գրել էր նա։



© NEWS.am STYLE