Փոլ Մաքքարթնիին քննադատող Ջոն Լենոնի նամակը աճուրդի կհանվի

22:12   5 օգոստոսի, 2022

The Beatles-ի հիմնադիրներից Ջոն Լենոնի նամակը՝ բրիտանացի երգիչ եւ նախկին գործընկեր Փոլ Մաքքարթնիին կհանվի աճուրդի։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հրատարակության համաձայն՝ վաճառքի հանված Լենոնի նամակը երեք էջ քննադատություն է պարունակում Մաքքարթնիի հասցեին։ Պատճառն այն է, որ նա 1971 թվականին երկար հարցազրույց էր տվել Melody Maker-ին։

Նամակում Ջոնը խնդրում է Փոլին հանդիպել իր հետ առանց փաստաբանների, ինչպես նաեւ մեղադրում է նրան մեկ այլ ձայնագրման ընկերության բաժնետոմսեր գնելու մեջ։ Փորձագետների կարծիքով՝ մեկնարկային գինն աճուրդում կկազմի առնվազն 30 հազար դոլար։



© NEWS.am STYLE