Աննա Սեմենովիչը հայտարարել է, որ երբեք չի մտածել Ռուսաստանից արտագաղթելու մասին

23:12   6 օգոստոսի, 2022

Երգչուհի Աննա Սեմենովիչը «А теперь внимание» պարբերականին տված հարցազրույցում վստահեցրել է, որ երբեք չի էլ մտածել Ռուսաստանից արտագաղթելու մասին։

«Երբեք նույնիսկ չեմ էլ մտածել հեռանալու մասին։ Ես ծնվել եմ Ռուսաստանում՝ Մոսկվայում։ Ես սիրում եմ իմ երկիրը, այստեղ են ապրում իմ բոլոր հարազատները, մտերիմները, ընկերները»,- ընդգծել է Սեմենովիչը։

Նա հիշեցրել է, որ որպես ռուս գեղասահորդուհի՝ երկար ժամանակ մեդալներ է նվաճել սպորտային մրցումներում։ Երգչուհու խոսքով՝ ինքը միշտ գիտեր, որ ապրելու է միայն իր «սիրելի երկրում»։ Երգչուհին նշել է, որ սիրում է ճամփորդել, բայց սովորաբար վերադառնում է առավելագույնը մի քանի շաբաթից։

«Իմ «հիմնական կարգավորումներում» «հայրենիքից հեռանալու» գործառույթը պարզապես գոյություն չունի։ Այո՛, իհարկե, ես սիրում եմ ճամփորդել այլ երկրներ, քաղաքներ, բայց ես առավելագույնը կարող եմ բացակայել 2-3 շաբաթ »,- նշել է Սեմենովիչը:

 Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE