Քվենտին Տարանտինոն հիացած է Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմով

19:12   6 օգոստոսի, 2022

Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն «Reel Blend» փոդքասթի ընթացքում խոստովանել է, որ անմիջապես սիրահարվել է «Թոփ Գան․ Մեւերիկ» ֆիլմին, որում գլխավոր դերը կատարում է Թոմ Քրուզը։

«Ինչպես ասում էր մեր լավ ընկեր Բրեթ Իսթոն Էլիսը, սա իսկական կինեմատոգրաֆիստական տեսարան էր, ինչպես Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմության» դեպքում: Չէի կարծում, որ երբեւէ նման բան կտեսնեմ»,- ասել է Տարանտինոն։

Ռեժիսորը պատմել է, որ Թոմ Քրուզի հետ քննարկել է օրիգինալ «Թոփ Գանի» շարունակությունը ստեղծելու հնարավորությունը։ Դերասանն ընդգծել է, որ երկար ժամանակ հրաժարվել է սիքվելում նկարահանվել առանց առաջին մասի ռեժիսոր Թոնի Սքոթի։ Տարանտինոյի կարծիքով՝ ֆիլմը հաջողվել է լավ ընտրված թիմի շնորհիվ։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ Noam Galai/Getty Images/Paramount Pictures/Everett Collection



© NEWS.am STYLE