«Աղմկոտ» լռություն. Եղիսաբեթ II-ը արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել Մեգան Մարքլի հանդեպ

13:11   6 օգոստոսի, 2022

Օգոստոսի 4-ին Մեգան Մարքլը նշել է 41-ամյակը։ Սասեքսի դքսուհին որոշել է ծննդյան տարեդարձն անցկացնել ամենամտերիմ հարազատների ու ընկերների շրջապատում։ Ընդ որում, նա երբեք չի սիրել աղմկոտ երեկույթներ կազմակերպել։ Արքայազն Հարիի կնոջն ավելի շատ դուր է գալիս իր ընտանիքի հետ ժամանակ անցկացնելը:

Ծննդյան օրվա առիթով Մեգանին շնորհավորել են ամուսնու հարազատները։ Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը հրապարակել են Սասեքսի դքսուհու լուսանկարը, որն արվել է Եղիսաբեթ Երկրորդի կառավարման պլատինե հոբելյանի առիթով մատուցված պատարագի ժամանակ։ Անտարբեր չեն մնացել նաեւ արքայազն Չարլզը եւ նրա կինը՝ Կամիլա Փարքեր-Բոուլզը։ 

Իսկ թագուհին որոշել է անտեսել Մարքլի ծննդյան օրը։ Օգոստոսի 4-ին սոցիալական ցանցերում Նորին գերազանցության պաշտոնական էջում մի գրառում է հայտնվել, եւ այն նվիրված է արքայադուստր Աննայի գործունեությանը։ Համացանցի օգտատերերը, իհարկե, չէին կարող չնկատել Եղիսաբեթ II-ի այս արհամարհական ժեստը։

Ի դեպ, Մեգանն այնքան էլ լավ հարաբերություններ չունի արքայական ընտանիքի հետ։ Լարվածությունը սկսվել է դեռեւս 2020 թվականին, երբ Սասեքսի դուքսերը լքել են Մեծ Բրիտանիան։ Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացել է։

Աղբյուրը՝ Graziamagazine.ru

Լուսանկարը՝ Max Mumby/Indigo/Getty



© NEWS.am STYLE