Կիանու Ռիվզը կնկարահանվի ԱՄՆ-ի առաջին սերիական մարդասպանի մասին պատմող սերիալում

20:11   6 օգոստոսի, 2022

Կիանու Ռիվզը սերիական մարդասպան Հենրի Հոլմսի եւ նրա «սպանության դղյակի» մասին պատմող սերիալում կխաղա գլխավոր դերը, հայտնում է Deadline-ը: «Hulu» սթրիմինգային ծառայության նախագծի հիմքում ընկած է Էրիկ Լարսոնի «Սատանան Սպիտակ քաղաքում» վեպը։ Ստեղծագործությունը հիմնված է ԱՄՆ-ում գրանցված առաջին սերիական մարդասպանի իրական պատմության վրա, որին վերագրում են առնվազն 200 սպանություն։ 

Սյուժեն կենտրոնում կլինի ճարտարապետ Դենիել Հ. Բերնեմը, որի կերպարը մարմնավորում է Կիանու Ռիվզը։ 

Նախագծի պրոդյուսերների թվում են Կիանու Ռիվզը, Մարտին Սկորսեզեն եւ Լեոնարդո դի Կապրիոն։ Շոուրանները Սեմ Շոուն է, ռեժիսորը՝ Թոդ Ֆիլդը։ Ութ էպիզոդից բաղկացած սերիալի թողարկումը նախատեսվում է 2024 թվականին, իսկ արտադրությունը կսկսվի հաջորդ տարվանից ոչ շուտ:

Նախագծի արտադրությունը սկսվել է 2015 թվականին, երբ Լեոնարդո Դի Կապրիոն գնել է գրքի իրավունքները։ Այդ ժամանակ ծրագրվում էր, որ այն կթողարկվի ֆիլմ տեսքով, որը կնկարահաներ Paramount-ը, իսկ դի Կապրիոն կխաղար մոլագարի դերը։ 2019 թվականին ընկերությունը ֆիլմի արտադրությունը զիջեց Hulu-ին, որն այն վերածեց սերիալի։ Deadline-ը չի հստակեցնում՝ արդյոք դի Կապրիոն կխաղա՞ Հոլմսի դերը։ 

Աղբյուրը՝ RBC

Լուսանկարը՝ Village Roadshow Pictures



© NEWS.am STYLE