Բոլորի նման. Ադելը հիփոթեքային վարկ է վերցրել Սիլվեստր Ստալոնեի տունը գնելու համար

14:13   6 օգոստոսի, 2022

Երգչուհի Ադելը մոտ մեկ տարի է՝ հանդիպում է սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ Զույգի հարաբերությունները ժամանակի ընթացքում լրջանում են։ Երգչուհին հրապարակային խոսել է ավելի շատ երեխաներ ունենալու ցանկության մասին (աստղը որդի ունի նախորդ ամուսնությունից) եւ արդեն ապրում է նոր սիրելիի մոտ։

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ դեռ հունվարին աստղը 37,7 միլիոն դոլարի վարկ է վերցրել Բեւեռլի Հիլզում տան համար վճարելու համար, որը Սիլվեստր Ստալոնեից գնել է 58 միլիոնով։ Նա առանձնատանն ապրում է Փոլի հետ, որը բնական է տեղափոխվել մի քանի ամիս առաջ։

Շքեղ առանձնատունը կառուցել է հենց դերասանը։ 1994 թվականին նա հողատարածք է գնել եւ տուն կառուցել։ Տունն 8 ննջասենյակ եւ 11 լոգասենյակ ունի, կինոդահլիճ, մարզասրահ, բար, լողավազան, սպա, ութ մեքենայի համար նախատեսված ավտոտնակ եւ ստուդիա:

Adele with his boyfriend Rich Paul

Ադելը վերջին տարիներին այս տարածքում այլ անշարժ գույք էլ է ձեռք բերել: Նա նվազագույնը երեք տուն է գնել Բեւերլի Հիլզում՝ 30 միլիոն դոլար արժողությամբ:

Առաջիկա ամիսներին աստղը հավանաբար կմարի վարկը։ Ակնկալվում է, որ նրա հետաձգված համերգային շրջագայությունը, որը կվերսկսվի նոյեմբերին, նրան 48 միլիոն դոլար կբերի։

Աղբյուրը՝  Graziamagazine

Լուսանկարները՝ Harpo Productions/ Joe Pugliese, 

Nathaniel S. Butler / NBAE via Getty Images



© NEWS.am STYLE