Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանում հայկական ԽՍՀ-ի պետական բանկի կողոպուտի մասին

11:12   6 օգոստոսի, 2022

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը հայտարարել է, որ ծրագրում է ֆիլմ նկարահանել ՀԽՍՀ պետական ​​բանկի լեգենդար կողոպուտի մասին, որը տեղի է ունեցել Երեւանում։ Հանցագործությունը 1977 թվականի օգոստոսի 5-ին կատարել են զարմիկներ Նիկոլայ եւ Ֆելիքս Կալաչյանները։

«Հաջորդ տարի՝ աշնանը, մեր կինոընկերությունը կէկրանավորի այս պատմությունը։ Սցենարն արդեն գրված է։ Ցավոք, այս տարի ժամանակ չբավարարեց, բայց հաջորդ տարի ամեն ինչ կլինի լավագույն ձեւով: Մենք տարիներ շարունակ սպասել ենք պատմության էկրանավորմանը: Սա առցանց հարթակի պատվեր չէ, այլ մեր անձնական նախաձեռնությունը։ Համոզված եմ, որ սա հիթ է, եւ առցանց հարթակները դեռ հնարավորություն ունեն մրցելու դրա համար»,- Telegram-ի իր ալիքում գրել է ռեժիսորը։



© NEWS.am STYLE