Արքայազն Հարին կրկին դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության դեմ

15:11   6 օգոստոսի, 2022

Արքայազն Հարին երկրորդ դատական հայցն է ներկայացրել բրիտանական կառավարության դեմ․ պատճառը բրիտանական իշխանությունների որոշումն է՝ անվտանգության ծառայություն չհատկացնել նրա ընտանիքին։ Սասեքսի դուքսը բողոք է ներկայացրել նաեւ Սքոթլանդ Յարդի դեմ, հայտնում է Daily Mail-ը։

Դատարանի գրասենյակը հաստատել է, որ հայցը ներկայացվել է, սակայն գործի ելքի մասին դեռ վաղ է խոսել։ «Այն վաղ փուլում է, լսումներ չեն նշանակվել, որոշումներ դեռ չեն կայացվել»,- նշել են պետական ​​մարմնի պատասխանատուները։

Սասեքսի դուքսի դժգոհությունը կապված է ավելի վաղ կայացված դատարանի որոշման հետ, ըստ որի՝ նա եւ նրա ընտանիքը զրկվում են պետական ​​շուրջօրյա պաշտպանությունից։ Դա տեղի ունեցավ, երբ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը 2020 թվականին հրաժարվեցին արքայական ընտանիքի անդամների պաշտոններց: Հարին նշում է, որ չնայած ինքը հրաժարվել է բոլոր պետական ​​պարտականություններից, իրեն շարունակում է վտանգ սպառնալ։ Արքայազն Հարիի փաստաբան Շահիդ Ֆաթիման նույնպես նշել է, որ նա «իրեն ապահով չի զգում», երբ տուն է բերում դստերն ու որդուն՝ մեկամյա Լիլիբեթին եւ երեքամյա Արչիին։

Աղբյուրը՝  RBC

Լուսանկարը՝  Chris Jackson/Getty Images



© NEWS.am STYLE