Արթուր եւ Մարալ Փափազյանները, Լուսինե Թովմասյանը, Միքայել Պողոսյանը, Ավետիս Խախամյանը եւ եւ ուրիշներ՝ Elite Life Fair 2013 ցուցահանդեսին (ֆոտոռեպորտաժ)

10:32   25 նոյեմբերի, 2013

Նոյեմբերի 23-ին Golden Palace Yerevan հյուրանոցային համալիրում EL Holding-ի նախաձեռնությամբ կայացավ Elite Life Fair 2013 շքեղության եւ նրբագեղության ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացվում են լավագույն, բարձրակարգ եւ լյուքս դասի ապրանքանիշերն ու ապրանքատեսակները:

Միջոցառման պաշտոնական բացում կատարեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այնուհետեւ «Երեւանյան թմբուկներ» խմբի թմբուկների զարկով մեկնարկվեց ցուցահանդեսը: Այս տարի Elite Life Fair-ը վարեցին դերասան Արման Նշանյանը եւ գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը:


Ցուցահանդեսին ներկա էին Հայաստանում եւ արտերկրում բնակվող հեղինակավոր եւ խոշոր գործարարներ, արվեստագետներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ քաղաքական գործիչներ:

Elite Life Fair 2013-ին ներկայացված էին լավագույն, բարձրակարգ եւ լյուքս դասի ապրանքանիշերն ու ապրանքատեսակները:

Երեկոյի հյուրերի տրամադրությունն ապահովում էին Սուրեն Առուստամյանի եւ Imagine ջազ բենդի կատարումները:

Elite Life Fair 6-րդ ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր համախմբել գեղեցիկն ու բարձրաշխարհիկ կյանքը գնահատողներին, գործարար ոլորտի, նորաձեւության, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին՝ Սյուզի Մելիքյանին, Լուսինե Թովմասյանին, Արման Նշանյանին, Իրինա Թովմասյանին, Մարիաննա Հովհաննիսյանին, Միքայել Պողոսյանին, Վիգեն Ստեփանյանին, Սուրեն Առուստամյանին եւ շատ ու շատ ուրիշների:

Մելինե Տոնոյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE