Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դեւիդսոնը բաժանվել են

10:00   6 օգոստոսի, 2022

Հեռուստաաստղ եւ գործարար Քիմ Քարդաշյանն ու կատակերգու Փիթ Դեւիդսոնը բաժանվել են, հայտնում է Eonline-ը՝ վկայակոչելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։

Աստղերը որոշել են բաժանվել լուռ ու ընկերներ մնալ։ Աղբյուրը հայտնել է, որ զույգը դեռ «մեծ սեր եւ հարգանք ունի միմյանց հանդեպ», սակայն երկար հեռավորությունն ու զբաղված գրաֆիկը «դժվարացնում են հարաբերություններ պահպանելը»: Պարբերականի տեղեկություններով՝ Քարդաշյանն ու Դեւիդսոնը բաժանվել են այս շաբաթ։

2021 թվականի փետրվարին ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը դիմել է Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու համար։ Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ ռեփերը կնոջը դավաճանել է հայտնի երգչուհու հետ, որի անունը չի նշվում։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Քարդաշյանը հանդիպում է «Saturday Night Live»-ի աստղ Փիթ Դեւիդսոնի հետ։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE