Ծնվել է Քլոե Քարդաշյանի եւ Տրիստան Թոմփսոնի երկրորդ երեխան

12:01   6 օգոստոսի, 2022

Ծնվել է Քլոե Քարդաշյանի եւ Տրիստան Թոմփսոնի երկրորդ երեխան․ փոքրիկին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, հայտնում է People-ը։ Նախկին սիրահարները տղա են ունեցել. Քլոեն եւ Տրիստանը երեխայի համար դեռ անուն չեն ընտրել։

Ի դեպ, փոխնակ մոր հղիությունից ընդամենը մեկ ամիս անց Քլոեն իմացել է, որ Տրիստանն այլ կնոջից տղա է սպասում։ Նախկին սիրահարները միասին են մեծացնում իրենց դստերը՝ Թրուին։

Լուսանկարները՝ Rodin Eckenroth/Eireimage, George Pimentel/Getty



© NEWS.am STYLE