«Ժամանակին իմ աչքերում այս վիթխարի, լայն փողոցներով, մե՜ծ շենքերով քաղաքն այս անգամ այնքա՜ն փոքրիկ էր»․ Իննա Խոջամիրյան

15:49   6 օգոստոսի, 2022

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Տաշիր քաղաքում։ Իննան այնտեղ է մեծացել ու նշել է, որ քաղաքն իր սրտում մեծ տեղ ունի։

«Ժամանակին իմ աչքերում այս վիթխարի, լայն փողոցներով, մե՜ծ շենքերով քաղաքն այս անգամ այնքա՜ն փոքրիկ էր: Իմ դպրոցն էր փոքրիկ...Նույնիսկ մեր տան դիմացի եկեղեցին, որն իմ կյանքում տեսած ամենամեծ շինությունն էր, ուր կարելի էր մտնել ու մոլորվել, գաղտնի բարձրանալ վերնահարկ ու խորհրդավոր լռության մեջ ժամերով մնալ մենակ` այս անգամ ուրիշ էր այնքան...

Իննա Խոջամիրյան

Պարզվում է` Փոքրիկը ես էի...ժամանակին... Իսկ քաղաքն իմ աչքերում ու սրտում էր այդքան մեծ...Հիմա, թերևս, աչքերս ուրիշ են... Հայացքս է ուրիշ...Շենքերին, եկեղեցիներին, քաղաքներին, ՄԱՐԴԿԱՆՑ...

Բայց սիրտս նույնն է, ու այս փոքրիկ քաղաքն իմ սրտում մե՜ծ տեղ ունի... Ընդմիշտ...»,- «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում գրել է Իննան։



© NEWS.am STYLE