«Իմ երջանկությունը քո աչքերի գույնն ունի, տղաս»․ Քրիստինե Պեպելյան

18:39   6 օգոստոսի, 2022

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր լուսանկար է հրապարակել ու ջերմ մակագրել այն։

296296335_3312889522291655_1009022369168053039_n.jpg (170 KB)

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում պատկերված է Քրիստինեի որդին։ Երգչուհին նրան տվել է Արեգ անունը։ «Իսկ իմ երջանկությունը քո աչքերի գույնն ունի, տղաս»,- հրապարակումը մակագրել է նա։

290980455_5522768157762924_3774036400085771942_n(1).jpg (151 KB)

Ավելի վաղ հրապարակած կադրում երգչուհին կապույտ, ուսերի հատվածում բաց  զգեստ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, վառ շպարով էր։ «Ժպտա կյանքին ու կյանքն էլ քեզ կժպտա», - գրել էր Քրիստինեն։



© NEWS.am STYLE