«Ամենաթանկի մասին լռում են»․ Արեւիկ Ուդումյանի շնորհավորանքը որդուն

13:51   6 օգոստոսի, 2022

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը ջերմ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել որդու ծննդյան օրը։

Արեւիկ Ուդումյանը՝ որդու հետ

Կադրերում նա պատկերված է որդու հետ, որին ջերմ գրկել է։ «Ամենաթանկի մասին լռում են։ Պարզապես, ապրես, որ ծնվել ես, իմ մեծ Ռուբեն»,- մեկնաբանություններում գրել է Արեւիկը՝ օգտագործելով «հավերժական սեր», «իմ որդի», «իմ հպարտություն» հեշթեգերը։

Արեւիկ-Ուդումյան-9.jpg (348 KB)

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Արեւիկը պատկերված էր Կոլիզեի ֆոնին։ Նա ամառային հմայիչ կերպարում էր։ Կրում էր կանաչ գույնի լայն զգեստ։ Նրա գանգուր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ականջօղեր։ «Մի քիչ Կոլիզեում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE