Միշտ ոճային․ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

21:39   6 օգոստոսի, 2022

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Աստղիկ Սաֆարյան

Ինստագրամյան էջի Stories  բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է վանդակավոր վերնաշապիկի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար է ընտրել։

Աստղիկ-Սաֆարյան-11.jpg (463 KB)

Օրեր առաջ տեղադրված կադրում Աստղիկը կրում սեւ գույնի տոպ էր կրում, որը համադրել էր ոճային ջինսե տաբատի եւ բարձրակրունկների հետ։ Երգչուհին արձակել էր մազերը, առանց շպարի էր։ «Գործողությունն ավելի խոսուն է, քան բառերը», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր Աստղիկ Սաֆարյանը։



© NEWS.am STYLE