Սվետլանա Լոբոդան խոստովանել է, որ արտերկրում գրեթե դուրս չի գալիս տնից

22:12   6 օգոստոսի, 2022

Երգչուհի Սվետլանա Լոբոդան լատվիական «SWH Plus» ռադիոյին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ռիգա տեղափոխվելուց հետո գրեթե դուրս չի գալիս տնից։

«Ես երեկույթների մարդ չեմ։ Ինձ իմ աշխատանքը բավարարում է։ Այնպես որ, ինձ ոչ մի տեղ չեք տեսնի: Ես շատ տնային մարդ եմ։ Ես գրեթե դուրս չեմ գալիս տնից»,- ասել է Լոբոդան:

Նա հավելել է, որ ժամանակի մեծ մասն անցկացնում է երեխաների հետ։ Երգչուհու խոսքով՝ ինքը ստեղծագործական գործունեությանը վերադարձել է մոտ մեկ ամիս առաջ, քանի որ զգացել է, որ «մեռնում» է առանց բեմի։ Այդ պատճառով էլ Լոբոդան թիմ է հավաքել եւ նորից սկսել ելույթ ունենալ։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE