Սելենա Գոմեսը իտալացի պրոդյուսերի հետ սիրավեպի մասին խոսակցությունների առիթ է տվել

18:17   6 օգոստոսի, 2022

Սելենա Գոմեսը դժվարությամբ է հաղթահարել բաժանումը Ջասթին Բիբերից եւ երկար ժամանակ չէր համարձակվում նոր հարաբերություններ սկսել։ Սիրելիի հետ հարաբերությունների խզումն ուժեղ հարված է եղել Գոմեսի համար, նա երկար ժամանակ բուժում է ստացել դեպրեսիայի դեմ, վերականգնել հոգեկան առողջությունը եւ փորձել վերադառնալ իր սովորական կյանքին։

Ժամանակի ընթացքում Սելենան հաղթահարել է բաժանումը, վերադարձել աշխատանքի ու ակտիվ հասարակական կյանքի: Միայն թե երգչուհուն այդպես էլ չէր հաջողվում գտնել զուգընկեր գտնել։

Ընդ որում, համացանցում սկսել են խոսել, որ երգչուհին վերջապես որոշել է փոփոխություններ կատարել անձնական կյանքում։ Օրերս նրան լուսանկարել են իտալացի պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոյի հետ։ Նրանք Իտալիայում միասին հանգստացել են զբոսանավում, արեւյրուք ընդունել եւ զվարճացել։

Իերվոլինոն վաղուց է ճանաչում Գոմեսին։ 2016 թվականին նա հանդես է եկել որպես «Ես տանուլ տվեցի ճակատամարտը» ֆիլմի պրոդյուսեր, որում Սելենան խաղացել է, իսկ 2019 թվականին մասնակցել է երգչուհու 27-ամյակի տոնակատարությանը Հռոմում։ Մեկ տարի առաջ նրանք նույնպես միասին հանգստացել են Լոս Անջելեսում։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE