Հոլիվուդյան հայտնի դերասանուհին վթարի է ենթարկվել եւ ծանր այրվածքներով հայտնվել հիվանդանոցում

17:36   6 օգոստոսի, 2022

Հոլիվուդյան դերասանուհի Էնն Հեչը Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել եւ ծանր այրվածքներով հայտնվել հիվանդանոցում, հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ 53-ամյա դերասանուհին իր «MINI Cooper»-ով բախվել է բնակելի շենքի ավտոտնակին, որտեղ տեղի բնակիչներին հաջողվել է լուսանկարել նրան։ Ենթադրաբար նրա մեքենայում օղու շիշ է եղել։

Դրանից հետո Հեչը լքել է վթարի վայրը եւ մի քանի կիլոմետր անց բախվել բնակելի շենքին։ Մեքենան եւ շենքը բռնկվել են։

Վթարի վայր ժամանած հրշեջ-փրկարարները դերասանուհուն դուրս են բերել ավտոմեքենայից, ընդ որում, վերջինս փորձել է ազատվել եւ իջնել պատգարակից։ Այժմ Հեչը ծանր այրվածքներով հոսպիտալացվել է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ենթադրաբար նա հարբած է եղել։

Անն Հեչը հայտնի է «Դոնի Բրասկո», «Ես գիտեմ, թե ինչ արեցիք անցյալ ամառ», «Վեց օր, Յոթ գիշեր» ֆիլմերում եւ «Հետեւանքները», «Համարձակները» հեռուստասերիալներում կատարած դերերով։

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարը՝ Jordan Strauss/Jordan Strauss/Invision/AP



© NEWS.am STYLE