Օրվա թիվը. ինչ արժե Քայլի Ջեների 4-ամյա դստեր պայուսակը

11:17   7 օգոստոսի, 2022

Համացանցի օգտատերերը չեն կասկածում, որ Քայլի Ջեների դուստրը՝ Սթորմին, գրեթե նույն հսկայական զգեստապահարանն ունի, ինչ մայրիկը։ Շատերը են հիանում փոքրիկի ոճային լուքերով։ Միեւնույն ժամանակ, կան նաեւ օգտատերեր, որոնք Քայլիին քննադատում են դստեր համար թանկարժեք հանդերձանք գնելու համար, որը մինչեւ հաջորդ սեզոնը շատ փոքր կլինի նրա համար: Ընդ որում, թանկարժեք է ոչ միայն Սթորմիի հագուստը, այլեւ աքսեսուարնեերը։

Պապարացիները Քայլիին լուսանկարել են Լոնդոնում՝ դստեր հետ զբոսնելիս։ Նրա դստեր լուքի գլխավոր աքսեսուարը Dior-ի պայուսակն էր։ Այս աքսեսուարի արժեքը կազմում է մոտ 3 հազար դոլար։

Քայլին,  ի դեօ, կարող է իրեն թույլ տալ ամենաթանկ նվերները մատուցել դստերը։ Այս պահին նա իր հաջող բիզնեսի շնորհիվ ԱՄՆ-ի ամենահարուստ կանանցից մեկն է։ Վերջերս հայտնի է դարձել, որ աստղն ամեն ամիս հագուստի վրա 300 հազար դոլար է ծախսում։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարը՝ Reuters



© NEWS.am STYLE