Հայտնի են Քիմ Քարդաշյանի եւ Փիթ Դեւիդսոնի բաժանման պատճառները

10:04   7 օգոստոսի, 2022

Հայտնի են դարձել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ կատակերգու Փիթ Դեւիդսոնի բաժանման պատճառները, գրում է PageSix-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զույգը հարաբերությունները դադարեցրել է տարիքային տարբերության պատճառով, ինչը հանգեցրել է շահերի բախման։ Դեւիդսոնը հաճախ էր պահանջում, որ սիրելին իր մոտ գնա, երբ գործուղումների էր, մինչդեռ Քարդաշյանը ցանկանում էր կենտրոնանալ երեխաների դաստիարակության վրա։

«Փիթը 28 տարեկան է, Քիմը՝ 41։ Նրանք պարզապես բոլորովին այլ վայրերում են հենց հիմա։ Փիթը լիովին ինքնաբուխ եւ իմպուլսիվ է, ցանկանում է, որ Քիմը անմիջապես թռչի Նյու Յորք կամ մեկ այլ վայր, ուր ինքը կլինի: Բայց Քիմը չորս երեխա ունի, եւ դա այնքան էլ հեշտ չէ։ Նա պետք է կենտրոնանա երեխաների վրա»,- հայտնել է ինսայդերը:

Աղբյուրը հավելել է, որ հեռուստաաստղին հյուծել են կատակերգուի հետ հարաբերությունները, որոնք սկսվել են նախորդ տարվա նոյեմբերից, ինչպես նաեւ նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ երեխաների դաստիարակության շուրջ կոնֆլիկտներից

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE