Լիլիթ Մուրադյանի ջերմ լուսանկարը երեխաների հետ

13:45   7 օգոստոսի, 2022

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Լիլիթ Մուրադյան

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուրն ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայ 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է երեխաների՝ դստեր ու որդու հետ։ Լիլիթը ջերմ գրկել է նրանց։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Լիլիթ-Մուրադյան-8.jpg (261 KB)

«Միշտ եմ ասել, ու էլի կասեմ, երեխաները մերը չեն, իրանց պետք է պահել, մեծացնել, տալ հնարավոր ամեն բան ու բաց թողել։ Խորանի դիմաց մենք երդվում ենք լինել հավերժ մեկ մարդու կողքին, և այդ մեկ մարդն ամուսինն է։ Հիվանդագին կառչած իրենց տղաներից լինում են այն մայրերը, որոնք բավականաչափ սեր, ուշադրություն ու հարգանք չեն ստացել իրենց ընտրյալներից։ Այո տխուր է, բայց իրենց կարելի է հասկանալ։ Այդ է պատճառը, որ մենք մեր երեխաներին պետք է չստիպենք ամուսնանալ հանուն կարծրատիպերի, այլ միայն հանուն սիրո և հարգանքի»,- ավելի վաղ գրել էր Լիլիթը: 



© NEWS.am STYLE