Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը բացահայտել է, թե ինչու են իրենց որդիները փորձում հեռու մնալ երգչուհուց

17:11   7 օգոստոսի, 2022

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Քեւին Ֆեդերլայնը, խախտել է տասը տարվա լռությունը՝ բացահայտելով, թե ինչու են որդիները նախընտրում հեռու մնալ սեփական մորից, հայտնում է Daily Mail-ը։

16-ամյա Շոն Փրեսթոնը եւ 15-ամյա Ջեյդեն Ջեյմսը ներկա չեն եղել իրենց մոր ու նրա նոր սրելիի՝ Սեմ Ասգարիի հարսանիքին: Սփիրսի որդիներն ապրում են Ֆեդերլայնի եւ նրա ընտանիքի հետ: Հոր խոսքով՝ տղաները սիրում են մորը, սակայն որոշել են որոշ ժամանակ չտեսնել նրան։ Նրանց վերջին հանդիպումից անցել է մի քանի ամիս, իսկ վերջին համատեղ լուսանկարը Սփիրսը հրապարակել է անցյալ տարվա մարտին։ Ֆեդերլայնը հայտարարել է, որ փորձել է որդիներին պաշտպանել մոր շուրջ աղմուկից, որն առաջացել է նրա խնամակալության պատճառով։

Ֆեդերլայնը կարծում է, որ Բրիթնիի հոր այս «վիճահարույց 13-ամյա խնամակալությունն» է փրկել նրան։ Երգչուհուն նախկին սիրելիի կարծիքով՝ ինքը ծանր է հաղթահարել Բրիթնիի հետ կապված այս իրավիճակը։ Բրիթնին անցյալ տարի վերջապես ազատվել է խոր խնամակալությունից, ապա՝ կրկին հայտնվել ուշադրության կենտրոնում, երբ սկսել է մերկ լուսանկարներ հրապարակել սոցիալական ցանցերում: Բրիթնիի նախկին ամուսինը խոստովանել է, որ ստիպված է եղել ներողություն խնդրել որդիներից՝ մոր արարքների համար։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ AP Photo/Danny Moloshok



© NEWS.am STYLE