«Արդեն 6 տարեկան ընտանիք ենք»․ Սուսաննա Պետրոսյան (ֆոտո)

15:43   7 օգոստոսի, 2022

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Սուսաննա Պետրոսյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սուսաննան պատկերված է ընտանիքի հետ՝ ամուսնու, դստեր ու որդու։ «06.08.2017։ Արդեն 6 տարեկան ընտանիք ենք»,- մեկնաբանություններում գրել է Սուսաննան։ Ըստ սոցիալական ցանցում առկա նշման՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։

View this post on Instagram

A post shared by Susanna Petrosyan (@susannapetrosyanofficial)

«Իմ աղջիկն այսօր դարձավ 5 տարեկան։ 5 տարի առաջ առաջին անգամ հասկացա, թե ինչ երջանկություն է լինել մամա: Իմ աննման, իմ տաղանդավոր ու արտիստիկ թող քո բոլոր երազանքները հատ առ հատ իրականություն դառնան: Շնորհակալ եմ, որ հենց իմ աղջիկն ես»,- ավելի վաղ դստերը շնորհավորել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE