Հռիփսիմե Հակոբյանի ամառային կերպարը

17:38   7 օգոստոսի, 2022

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Հռիփսիմե Հակոբյան

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Հռիփսիմեն սեւ շորտ է կրում, որը համադրել է շագանակագույն բլուզի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձել ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։

Հռիփսիմե Հակոբյան

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Հռիփսիմեն պատկերված էր ավագ որդու՝ Լեոյի հետ։ Երգչուհին ջերմ գրկել էր նրան։ Սոցիալական ցանցում առկա նշման համաձայն՝ լուսանկարն արվել էր Բուլղարիայում։ «Առանց դիմահարդարման», «առանց ֆիլտրի»,- մեկնաբանությունների հատվածում երգչուհին այս հեշթեգերն էր օգտագործել։ 



© NEWS.am STYLE