Կրկին ազատ է. Քլոե Քարդաշյանը բաժանվել է ընկերոջից

15:13   7 օգոստոսի, 2022

Բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ մի շարք բաժանումներից եւ վերամիավորումներից հետո լուրեր էին տարածվել, որ Քլոե Քարդաշյանը հանդիպում է մասնավոր ներդրողի հետ: Նրա ինքնությունը խիստ գաղտնի էր պահվում։

E! news-ի աղբյուրը, որն անձամբ ճանաչում է Քարդաշյան ընտանիքն, հայտարարել է զույգի բաժանման մասին. «Քլոեն պատրաստ է նորից սեր գտնել, եթե նրա կյանքում հայտնվի ճիշտ մարդը, բայց այժմ նա, իսկապես, երջանիկ է։ Նա ոչ ոքի չի փնտրում եւ չի շտապում»։

Կարծես թե, Քորթնիի եւ Քիմի կրտսեր քույրը որոշել է իրեն ամբողջությամբ նվիրել ընտանիքին եւ իր փոքրիկ որդուն, որին վերջերս լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Եվ քանի որ Տրիստանը եւս ազատ է, գուցե հարաբերությունների հերթական վերսկսում է սպասվում։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE