Դրեյքն «Էմմիի» հավակնորդների ցանկում է

16:07   7 օգոստոսի, 2022

Դրեյքը, Սելենա Գոմեսը, Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը հայտնվել են հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդների թվում։ Դրեյքն առաջին անգամ է առաջադրվում այդ մրցանակին՝ որպես «Էյֆորիա» սերիալի գլխավոր պրոդյուսեր, հայտնում է Variety-ն։ 

Սելենա Գոմեսը մրցանակի է առաջադրվել որպես «Սպանություններ մի շենքում» սերիալի պրոդյուսեր։ Սա առաջին դեպքն է, երբ երգչուհին որպես պրոդյուսեր մրցանակի է առաջադրված նախագծի համար, որում կատարել է գլխավոր դերը։

Անվանակարգերը հայտարարվել են հուլիսի 12-ին։ Առաջատարը «Ժառանգներ» նախագիծն է, որը մրցանակի է հավակնում 25 անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։

Աղբյուր - Film.ru



© NEWS.am STYLE