«Օսկարի» հաղորդավարին ապտակելուց հետո Ուիլ Սմիթի դուստրը պաշտպանել է հորը

22:15   7 օգոստոսի, 2022

Այս տարի «Օսկար» կինոմրցանակաբաշխության արարողությունը հիշարժան է դարձել․ ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը հարվածել է երեկոյի վարող Քրիս Ռոքին։ Կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի մասին անհաջող կատակի պատճառով դերասանը բեմ է բարձրացել ու ապտակել կատակերգուին։

Միջադեպից հետո Ուիլի հասցեին քննադատության ալիք է սկսվել։ Եվ արտիստի դուստրը՝ Ուիլոու Սմիթը, որոշել է պաշտպանել նրան։ Նա հարցազրույց է տվել Billboard-ին, որի ընթացքում իր կարծիքն է հայտնել կատարվածի մասին։

«Ինձ համար իմ ընտանիքի անդամները սովորական մարդիկ են։ Ես սիրում եմ նրանց եւ ընդունում այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան։ Բայց մեր կարգավիճակի պատճառով հասարակությունը հրաժարվում է ընդունել մեր բազմաթիվ հատկություններ, որոնք բնորոշ են սովորական մարդկանց։ Մեզնից ակնկալում են, որ սովորական կյանքում մենք մեզ այնպես չենք պահի այնպես, ինչպես ուրիշներն են վարվում, ինչը նշանակում է, որ նրանք ազնվություն եւս չեն ակնկալում»,- ասել է Ուիլոու Սմիթը։

Աղբյուրը՝ Peopletalk

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE