Limp Bizkit խմբի մենակատար Ֆրեդ Դերսթն ամուսնացել է չորրորդ անգամ

10:32   8 օգոստոսի, 2022

Ամերիկյան հայտնի Limp Bizkit ռոք խմբի մենակատար Ֆրեդ Դերսթն ամուսնացել է չորրորդ անգամ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։

Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Նշվում է, որ երաժիշտի ընտրյալն Արլես անունով մի աղջիկ է։

Մինչ ամուսնանալը զույգը հանդիպել է մի քանի ամիս։

Ըստ առցանց տաբլոիդի՝ Limp Bizkit-ը ելույթ է ունեցել մայիսին Փենսիլվանիայում։ Համերգի ժամանակ Դերսթն Արլսին հրավիրել է պարի «Careless Whisper» երգի ներքո։

Լուսանկարը՝ Lucas Jackson / Reuters



© NEWS.am STYLE