«Մարդիկ իրենց ունեցածը գնահատել ու խնամել գիտեն»․ Անի Խաչիկյանի լուսանկարը Շվեդիայից

12:41   8 օգոստոսի, 2022

Դերասանուհի Անի Խաչիկյանը հանգստի է մեկնել, որտեղից պարբերաբար կիսվում է նոր լուսանկարներով ու տեսանյութերով։

Անի-Խաչիկյան-12.jpg (118 KB)

Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա մուգ երանգի տոպ է կրում, որը համադրել է վերնաշապիկի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, առանց շպարի է։ «Մարդիկ էստեղ իրենց տրված բնության հետ ներդաշնակ ապրում ու ստեղծում են, իրենց ունեցածը գնահատել ու խնամել գիտեն, դրա համարա ամեն ինչ սիրուն ու խաղաղ էստեղ...Շվեդիան սեր ա առաջին հայացքից», - հրապարակումը մեկնաբանել է դերասանուհին։

Անի-Խաչիկյան-9.jpg (158 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում Անին կրում էր բաց գույնի տոպ, որը համադրել էր մուգ երանգի տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Լույսով է ճեղքվում խավարը», հրապարակումը կարճ մակագրել էր նա։



© NEWS.am STYLE