Շուշաննա Թովմասյանը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին․ հայտնի է երեխայի սեռը (վիդեո)

10:02   8 օգոստոսի, 2022

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Նա սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։

View this post on Instagram

A post shared by Shushanna Tovmasyan (@shushannatovmasyan)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր տեսանյութում Շուշաննան եւ նրա ամուսինը հարազատների շրջապատում, պարզում են երեխայի սեռը։ Նրանք որդի են ունենալու։ «Աստված ևս մեկ անգամ մեծ օրհնություն տվեց իմ ընտանիքին. երկրորդ մանկան սեր։ Անսահման երջանիկ ու շնորհակալ եմ։ Թող աշխարհի բոլոր ծայրերում մանուկներն ապրեն խաղաղ երկնքի տակ...Իմ սիրելի ընկերներ, շնորհակալ եմ ընտանիքիս ուրախությանը հաղորդակից լինելու և տոնական օր նվիրելու համար։ Սիրում եմ ձեզ…», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։  



© NEWS.am STYLE