«Նման հրաշքը պետք է տեսնել սեփական աչքերով»․ Ժաննա Լեւինայի լուսանկարը Հաղարծինից

13:24   8 օգոստոսի, 2022

Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի հայաստանյան արձակուրդը շարունակվում է։ Ժաննան ոչ միայն շրջում է Հայաստան աշխարհի տեսարժան վայրերում, այլեւ դրանց մասին պատմում է իր հետեւորդներին։

View this post on Instagram

A post shared by Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)

Ժաննան այս անգամ լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Հաղարծին վանական համալիրում։ «Նեղ կիրճում՝ բոլոր կողմերից լեռնաշղթաներով շրջապատված կաղնու եւ հաճարենու պահպանվող անտառների մեջ է գտնվում Դիլիջան ազգային պարկի մարգարիտներից մեկը՝ Հաղարծին վանքը... Նման հրաշքը պետք է տեսնել սեփական աչքերով», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է Գարիկ Մարտիրոսյանի կինը։

Օրերս Ժաննան որոշել էր հետեւորդներին ծանոթացնել հայկական այբուբենի հետ։ Նա ցույց էր տվել իր վառ շարֆը, որի վրա հայկական այբուբենն էր պատկերված։

«Սովորում ենք հայկական այբուբենը։ Իմ շարֆը՝ ձեզ գնական։ 

Աշխարհում այսօր հաշվվում են շուրջ 6 հազար տարբեր լեզուներ, նվազագույնն այդքան էլ ազգեր կան։ Սակայն վեց հազարից միայն երկու տասնյակը կարող է հպարտանալ սեփական գրերով։ Միայն երկու տասնյակը կարող են իրենց տառերով բառեր ու նախադասություններ գրել։ Դա կազմում է աշխարհի ազգերի ընդամենը 0.3 տոկոսը։ Եվ յուրաքանչյուր ազգ, որ սեփական գիրն ունի, կարող է հպարտանալ դրանով»,– գրել էր նա։ 



© NEWS.am STYLE