Հոր դերի համար․ Ֆիդել Կաստրոյի դուստրը հավանություն է տվել Ջեյմս Ֆրանկոյի թեկնածությանը

11:12   8 օգոստոսի, 2022

Հեղափոխական եւ պետական ​​գործիչ Ֆիդել Կաստրոյի դուստրը՝ Ալինա Ֆերնանդեսը, աջակցել է դերասան Ջեյմս Ֆրանկոյին, որը կմարմնավորի իր հորը։ Այս մասին հայտնում է Deadline-ը։

Ակտիվիստուհին շեշտել է՝ հպարտ է, որ «նախագիծն ամբողջությամբ կազմված է իսպանացիներից»՝ թե՛ դերասանական, թե՛ նկարահանող խմբում։

«Ջեյմս Ֆրանկոն ակնհայտ ֆիզիկական նմանություն ունի Ֆիդել Կաստրոյի հետ, բացի նրա հմտություններից եւ խարիզմայից», - հայտարարել է նա:



© NEWS.am STYLE