«Սեր պիտի դառնաս մեկի համար, հանուն մեկի»․ Սոֆի Դեւոյան (ֆոտո)

15:17   8 օգոստոսի, 2022

Պարուհի Սոֆի Դեւոյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների հետ կիսվում է նոր լուսանկարներով եւ տեսանյութերով։

Սոֆի-Դեւոյան-11.jpg (170 KB)

Ինստագրամյան իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում Սոֆին բնական կերպարում է։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է։ «Սեր պիտի դառնաս մեկի համար, հանուն մեկի», - հրապարակումը մեկնաբանել է նա։

Սոֆի-Դեւոյան.jpg (192 KB)

Օրերս հրապարակված լուսանկարում Սոֆին սեւ հանդերձանքով էր, որն էլ ավելի էր ընդգծում նրա սլացիկ կազմվածքը։ Պարուհու մազերը հավաքված էին, ընդգծված ու վառ շպարով էր։ Իսկ կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները․ ծավալուն ականջօղեր, ոճային վզնոց։ «Կան աղջիկներ, որոնց մոտենալուց առաջ պետք է թաքուն մի քանի գիրք վերաթերթել ու ֆիլմեր նայել, որովհետև իրենց մազերն ուղղելու ժեստով անգամ ստիպում են քեզ ավելի լավը դառնալ, իսկ դու քեզ թույլ չես տա իր կողքին որևէ հարցում թերանալ անգամ՝ ուրիշների պես: Կոկիկ մտքերով, հավաք ժպիտով աղջիկներ են՝ աշխույժ, բայց փակ: Ու քեզ մնում է միայն հիանալ այդ շատ տաք սառնության խառնուրդով և ուրախանալ, որ աշխարհում քանի դեռ նմանը կողքիդ է, ամեն ինչ գնահատելու ես, բայց միշտ ձգտելու ես ավելիին: Իսկ դա հրաշալի է... Կան հաղթել ստիպող աղջիկներ ու գեղեցիկ պարտվել սովորեցնող տղաներ…», - հրապարակումը մեկնաբանել էր նա։



© NEWS.am STYLE