Բեյոնսեի նոր ալբոմը Մեծ Բրիտանիայում դարձել է ամենավաճառվողը

12:09   8 օգոստոսի, 2022

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նոր՝ Renaissance ալբոմը Մեծ Բրիտանիայում դարձել է թիվ մեկը։ Դրա վաճառքը երեք անգամ գերազանցել է մրցակիցներին: Այդ մասին գրում է NME-ն։

Սա երգչուհու առաջին ձայնասկավառակը չէ, որը դառնում է թիվ մեկը Մեծ Բրիտանիայում։ Այս կոչումը տրվել է Բեյոնսեի դեբյուտային՝ «Dangerously in Love» ալբոմին, որը թողարկվել է 2003 թվականին, ինչպես նաեւ «4»-ը (2011 թվականին) եւ «Lemonade» -ը(2016 թվականին)։

Հիշեցնենք, որ Renaissance-ը հայտնվել է սթրիմինգային հարթակներում հուլիսի 29-ին եւ ռեկորդ սահմանել Spotify սթրիմինգային ծառայությունում։



© NEWS.am STYLE