«Մենք երազանք պահեցինք»․ Արփի Գաբրիելյանի եւ որդու լուսանկարը  

21:44   8 օգոստոսի, 2022

Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Արփի-Գաբրիելյան-12.jpg (238 KB)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ Արփին սպորտային կերպարում է։ Նրա մազերն արձակված են, մեղմ շպարով է։ «Մենք երազանք պահեցինք», - սիրով լի կադրին կից գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Արփին կանաչ երանգի բլուզ էր կրում, որը համադրել էր սեւ ատլասե տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էին դարձնում աքսեսուարները։ «Տարբերվող», «Հրաշք կին», - հրապարակմանը կից գրել էին հետեւորդները։

 



© NEWS.am STYLE