«Սեր, ծով, սուրճ»․ Զարուհի Բաբայանի լողափնյա կերպարը

20:46   8 օգոստոսի, 2022

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով լողափնյա կերպարը։

Զարուհի-Բաբայան-11.jpg (144 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրում երգչուհին երկնագույն լողազգեստով է։ Նրա մազերը հավաքված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջական է դարձնում արեւային ակնոցը։ «Սեր, ծով, սուրճ», - գրել է երգչուհին։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր սպիտակ հանդերձանք, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված էին, ընդգծված շպարով էր։ Հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել․ «Գեղեցկուհի»։

 



© NEWS.am STYLE