Դատավարություն երգերի իրավունքների համար․ «Ֆակտոր-2» խմբի անդամը պարտվել է Սերգեյ Ժուկովին

14:49   8 օգոստոսի, 2022

«Фактор-2» խմբի անդամ Իլյա Պոդստրելովը պարտվել է երգիչ եւ պրոդյուսեր Սերգեյ Ժուկովին՝ երգերի իրավունքների վերաբերյալ դատավարության ժամանակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։

Ավելի վաղ Պոդստրելովն ու նրա գործընկեր Վլադիմիր Պանչենկոն ելույթ են ունեցել Ժուկովի հետ համագործակցության ընթացքում։ Սակայն, ավելի ուշ խումբը լուծարվել է եւ Իլյան դատի է տվել նախկին պրոդյուսերին եւ նախկին գործընկերոջը՝ նպատակ ունենալով դառնալ Ժուկովի հետ համագործակցության ընթացքում թողարկված թրեքերը կատարելու իրավունքի միակ սեփականատերը:

Պոդստրելովը հայտարարել է, որ բոլոր ստեղծագործությունների միակ հեղինակն ինքն է։ Սակայն դատարանը չի բավարարել «Фактор-2» նախագծի նախկին մասնակցի հայցն ընդդեմ նախկին պրոդյուսերի։



© NEWS.am STYLE