«Գեղեցիկ ընտանիք»․ Լուսինե Թովմասյանի լուսանկարները Կիպրոսից

22:42   8 օգոստոսի, 2022

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ հանգստանում է Կիպրոսում, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։

Լուսինե-Թովմասյան-12.jpg (247 KB)

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր կադրում Լուսինեն պատկերված է ամուսնու ու երեխաների հետ։ Զույգը մեծացնում է դստերը՝ Արիանային եւ որդուն՝ Ալեքին։ Կադրում նրանք ջերմ գրկախառնված են։ Երիտասարդ մայրիկն ամառային կերպարում է։ Նա կրում է սեւ բլուզ, որը համադրել է ջինսե շորտի հետ։ Նրա կերպարն ամբողջացնում են գլխակապն ու արեւային ակնոցը։

Լուսինե-Թովմասյան-10.jpg (253 KB)

Օրերս տեղադրված կադրում գեղեցկուհին վառ լողազգեստ էր կրում, որը համադրել էր սպիտա երկար վերնաշապիկի հետ։ Նրա մազերն արձակված էին, առանց շպարի էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Արևի մարդիկ, ուրախ ու երջանիկ, մեր հոգիների մեջ արև կա... Իրոք որ ես ինձ համարում եմ արևի մարդ, իր ամբողջ էներգիան վերցնում եմ ինձ, և առույգ դառնում։ Սիրում եմ արևը` իր ամեն մի շողով»,- հրապարակումը մակագրել էր նա։ 



© NEWS.am STYLE