Ելույթի ժամանակ Օլգա Բուզովայի բարձրախոսը երկու անգամ անջատվել է

16:12   8 օգոստոսի, 2022

Եկատերինբուրգում «Summer Fest» փառատոնում ելույթի ժամանակ երգչուհի Օլգա Բուզովայի խոսափողը երկու անգամ անջատվել է։ Այս մասին հայտնում է kp.ru-ն։

«Այս ի՞նչ է կատարվում», - արձագանքել է արտիստուհին։ Մինչ փորձագետները ելք են փնտրել ստեղծված իրավիճակից, երկրպագուները որոշել են դահլիճից ձայնակցել Բուզովային:

Երգչուհին հուզվել է եւ սեր խոստովանել Եկատերինբուրգին։



© NEWS.am STYLE