Մեգան Մարքլը մտավախություն ունի, որ արքայազն Հարին կցանկանա տեղափոխվել Մեծ Բրիտանիա

17:12   8 օգոստոսի, 2022

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը մտավախություն ունի, որ ամուսինը կլքի իրեն եւ կվերադառնա Մեծ Բրիտանիա։ Այս մասին գրում է The Sun-ը՝ հղում կատարելով Closer ամսագրին։

Եղիսաբեթ II թագուհին հրավիրել է արքայազն Հարիին և նրա կնոջը՝ Մեգան Մարքլին, միանալ նրան Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում իր ամենամյա արձակուրդին։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը պնդում է, որ Սասեքսի դքսուհին զգուշանում է նման առաջարկից, քանի որ Մեծ Բրիտանիա հերթական այցից հետո նրա ամուսինը կարող է սկսել կարոտել։

«Մի կողմից դա ամրապնդում է նրա եւ արքայազն Հարիի համոզմունքը, որ նրանք դեռ ընտանիքի մի մասն են: Բայց այդքան երկար բացակայությունից հետո Մեգանը վախենում է, որ Հարիին կարող են կրկին գայթակղել, եւ ի վերջո նա կցանկանա վերադառնալ Մեծ Բրիտանիա», - պատմել է աղբյուրը։

Մարքլը, ըստ աղբյուրի, անհանգստանում է, թե «ինչպես կարող են նման այցերը ազդել» ամուսնու վրա։ Միեւնույն ժամանակ, արքայազն Հարին ցանկանում է «որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել տատիկի հետ, քանի դեռ կարող է»:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE