Էնդի Սերկիսը մադամ Տյուսոյի մասին հեռուստասերիալ կնկարահանի

19:12   8 օգոստոսի, 2022

«Մատանիների տիրակալը» եռագրությունում Գոլումիին մարմնավորած դերասան Էնդի Սերկիսը, կլինի Մարիա Տյուսոյի մասին պատմող «Մադամ» ֆիլմի ռեժիսորներից ու պրոդյոսերներից մեկը։ Այս մասին հայտնում է Variety-ին։

Սերիալը պատմում է Տյուսոյի կյանքի եւ կարիերայի, Լուսավորության դարաշրջանի եւ Ֆրանսիական հեղափոխության տարիներին նրա գործունեության մասին։

«Սա խիստ պատմական դրամա չէ, այլ զվարճալի, առանց կանոնների պատմական դրամա, որը ստեղծվել է հետաքրքրասեր խեղաթյուրված մտքի կողմից… Մարին շատ հստակ գիտի մի բան. եթե պատրաստվում ես պատմել քո կյանքի պատմությունը, դարձրու այն հետաքրքիր, նույնիսկ, եթե պետք է այն հորինես, եւ ինչ էլ որ լինի, կտրիր ձանձրալի հատվածները», - մեկնաբանել է Սերկիսը:

Թե ով է կերտելու Տյուսոյի դերը, դեռ չի հաղորդվում։ Սերկիսը հայտարարության մեջ խոստացել է շոուն դարձնել «խելագար, անողոք, անարխիկ պանկ հնարք»:



© NEWS.am STYLE