Լարս ֆոն Թրիերի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն

10:12   9 օգոստոսի, 2022

Դանիացի աշխարհահռչակ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի մոտ 66 տարեկանում ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն, հայտնում է The Copenhagen Post-ը։

Նշվում է, որ 66-ամյա ֆոն Թրիերը լավ տրամադրություն ունի եւ բուժման կուրս է անցնում, սակայն «Թագավորություն» սերիալի պրեմիերային ընդառաջ կկրճատի հարցազրույցները:

Պարկինսոնի հնարավոր հիվանդության մասին տեղեկությունը ռեժիսորը հայտնեց չորս տարի առաջ, երբ նա չկարողացավ բեմ դուրս գալ Կաննի կինոփառատոնում՝ առանց կողմնակի օգնության։

Լուսանկարը՝ Matthias Nareyek/Getty Images



© NEWS.am STYLE